1.09.2024
Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ Վահրամ  Բալայան
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Սուրեն Պապիկյանը շնորհավորել է օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական նորանոր հաջողություններ, հայրենիքին անմնացորդ ծառայելու կամք ու կորով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Պաշտպանության նախարարը խորհրդակցության ավարտին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է
տվել ստորաբաժանումների ղեկավարներին:

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բրազիլիայի միջև
Հաջորդ նորություն next