ՀՀ Ազգային ժողովը վաղը՝ հուլիսի 11–ին արտահերթ նիստ կանցկացնի։ Այս մասին այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ԱԺ աշնանային նստաշրջանն այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 11–ին։