Կրեմլը դեռ հստակ որոշում չի կայացրել ապրիլի 27-ին Թուրքիայում Աքքույու ատոմակայանի միջոցառումներին նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության ձևաչափի վերաբերյալ, բայց ամեն դեպքում, Ռուսաստանը դրանցում ներկայացված կլինի պատշաճ մակարդակով. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Առայժմ ստույգ որոշումներ չեն կայացվել, միայն կարելի է ասել, որ, իհարկե, այսպես թե այնպես, ռուսական կողմը համարժեք ներկայացված կլինի և կմասնակցի արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի վերջին»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։ Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստատեսությամբ ասել էր, որ ապրիլի 27-ին Պուտինը կարող է կա՛մ անձամբ մասնակցել համապատասխան արարողությանը, կա՛մ տեսակոնֆերանսի ձևաչափով։