28.11.2024
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Հայաստան կժամանի
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին ու Բաքվին. Միլլեր

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Էնթոնի Բլինքենի հանդիպումներին:


Միլլերը պատասխանել է հարցին՝ արդյոք Պետքարտուղարը հավատո՞ւմ է, որ խաղաղությունը մոտ է:


«Նա դեռ հավատում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել: Այդ հարցը Բլինքենը քննարկել է երկու երկրների ղեկավարների հետ, կոչ արել աշխատել միասին՝ հաղթահարելու մնացած մի քանի խնդիրները: Շարունակելու ենք հորդորել կողմերին խաղաղության պայմանագիր կնքել»,- ասել է խոսնակը։


Նա հավելել է՝ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունն առաջարկել և տրամադրել Երևանին ու Բաքվին: