28.11.2024
Փաշինյանը հանդիպել է ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
prev Նախորդ նորություն

Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է լրամշակման նպատակով

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 22-ի նիստի օրակարգում պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն էր՝ երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման եւ եզրակացություն ներկայացնելու համար:


Ըստ հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի՝ բավականին ծավալուն աշխատանք է կատարվել եւ այս ընթացքում բազմաթիվ առաջարկություններ, դիտարկումներ են ներկայացվել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, Կառավարությունից, տարբեր մասնագիտական կազմակերպություններից: Նա առաջարկել է լրամշակման նպատակով հետաձգել օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: