31.03.2025
Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բրազիլիայի միջև
prev Նախորդ նորություն

«Gulfood 2024» միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 47 ընկերության արտադրանք

Փետրվարի 19-ին ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է սննդի և խմիչքների ամենամեծ՝ Gulfood 2024 29-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է 190 երկրից ավելի քան 5500 ընկերություն։ Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:


Ցուցահանդեսին ներկայացված են 150 հազարից ավելի նորարարական ապրանքներ։ Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ սննդի մատակարարման շղթաների կազմակերպման, ապրանքների առաջխաղացման և արդյունավետ վաճառքների իրականացման թեմաներով։


Gulfood 2024 29-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է երկու տաղավարով, որտեղ ներկայացված է հայկական 47 ընկերության արտադրանք։ Հայկական ընկերությունների մասնակցությունն ապահովվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արտահանման խթանման միջոցառումների շրջանակներում, որի նպատակը ապրանքային շուկաների դիվերսիֆիկացումն է, օտարերկրյա շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացմանը նպաստելը և հեռանկարային շուկաներ մուտք ապահովելը։


Ցուցահանդեսի շրջանակում հայկական ընկերությունների համար նախատեսված են B2B հանդիպումներ համաշխարհային խոշոր մատակարարների և գնորդների հետ։


 


 


 

Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը. ՀԺՄ հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն