Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Այս մասին VERELQ-ին հայտնում է ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը: Նա նշեց, որ Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ: Հիշեցնենք, փետրվարին դատախաղությունից հայտնեցին, որ հետախուզում է հայտարարվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ։ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ բավարարել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: