Փաստաբան Վահան Հովհաննիսյանն այսօր տեսակցել է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոյանի մոր՝ տիկին Գայանեին։ «Քիչ առաջ ՁՊՎ-ում առանձնատեսակցություն ունեցա տիկին Գայանեի հետ։ Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր, (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել) տրամադրվածությունը՝ մարտական, այնպես ինչպես վայել է հերոսածին մորը։ ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: