25.11.2024
Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրել է 8-ով. ԿԳՄՍՆ
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան Հայաստանի իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվողի

Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ա.Ս.-ին, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու համար, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:


ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան: