25.11.2024
Ֆրանսիան Հայաստանի իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվողի
prev Նախորդ նորություն

Վարչապետը Amazon Web Services-ի փոխնախագահների հետ քննարկել է թվայնացման վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեին և Մաքս Պետերսոնին: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Քննարկվել են ՀՀ կառավարության և Amazon Web Services-ի միջև փոխգործակցությանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:


Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու և էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումների և երկխոսության փուլում են:


Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:


Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում են և կարևորել հատկապես այդ ուղղությամբ սերտ փոխգործակցությունը:


Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:


Միջոցառումը կազմակերպել են Amazon Web Services ընկերությունը և Մյունխենի անվտանգության համաժողովը: