Քիչ առաջ Երևանի նորընտիր ավագանին Երևանի քաղաքապետ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապտի թեկնածու Տիգրան Ավինյանին: Ավինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 32 անդամ, հինգը դեմ են քվեարկել՝ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցության անդամները: Հիշեցնենք, ավելի վաղ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի "Ազգային առաջընթաց" խմբակցությունն ու Անդրանիկ Թևանյանի "Մայր Հայաստան" խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտում են նիստը և չմասնակցեցին: Այսպիսով, Ավինյանը դարձավ Երևանի 14-րդ քաղաքապետը: