25.11.2024
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Չեմ բացառում, որ Ներքին Հանդի գործողությունները կրկնվեն այլ հատվածներում. Սարգսյան

Չեմ բացառում, որ Ներքին Հանդի գործողությունները կրկնվեն այլ հատվածներում. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:


Հիշեցնենք, Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով չորս հայ զինծառայող է սպանվել, մեկը վիրավոր է:

Նախկին նախագահը նշեց, որ Ներքին Հանդի դեպքերը տրամաբանական շարունակությունն են այն գործողությունների, որոնց մենք ականատես էինք լինում։ 

«Ասել եմ` խաղաղության պայմանագիրը, եթե ստորագրվի, լինելու է կրկնակապիտուլյացիա: Երեկվա կառավարության նիստից էլ հասկացանք, որ էլի բաներ կհանձնվեն։ Ու այդպես այնքան ժամանակ, մինչև մեր ժողովուրդը կամ գոնե այն հատվածը, որ անտարբեր չէ հայրենիքի հանդեպ, էս իշխանություններին տուն չուղարկեն»,– շեշտեց Սարգսյանը: