Խաղաղապահների ներկայությունը կօգնի Լեռնային Ղարաբաղում մարդկանց հանգիստ և ապահով իրենց զգալ։ Բաքվի և Մոսկվայի միջև կքննարկվի այս զորախմբի հետագա ներկայության հարցը Ղարաբաղում։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Առաջինը, այն է հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան։ <…> Եվ խաղաղապահների առկայությունը այս մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն։ Այնպես որ, ես չէի ասի, թե Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը սպառել է իրեն»,- ասել է Գալուզինը։ Նա հավելել է, որ այս առաքելության ԼՂ-ում հետագայում մնալու հարցը կքննարկվի և կլուծվի Բաքվի և Մոսկվայի միջև հաստատված կապի ուղիներով։