24.11.2024
Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին
prev Նախորդ նորություն

Իրանի համար անընդունելի է տեսնել Հայաստանի շուրջ լարված իրավիճակ. դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։


«Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ ոչ մի կերպ չենք կարող ընդունել տարածքային փոփոխություն։ Ցանկացած տարածքային փոփոխություն պետք է տեղի ունենա երկու երկրների փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման հիմքով, և դա լինելու է մեր վերջանական դիրքորոշումը։ Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց դեսպանը։


Դիվանագետի խոսքով՝ Իրանի համար անընդունելի է տեսնել Հայաստանի շուրջ լարված իրավիճակ։


«Բոլոր կողմերին աջակցում ենք, որպեսզի հնարավորինս շուտ ջերմ ու խաղաղ հարաբերություններ հաստատվեն։ Մենք վստահ ենք և կարծում ենք, որ միակ ճանապարհը խաղաղ հարաբերություններ ունենալն է և բարեկամական երկխոսությունն է։ Եվ մենք բոլոր կողմերի հետ հարաբերություններ և երկխոսություն ունենք, որպեսզի կարողանանք խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,- ասել է դեսպանը։