22.11.2024
Գեոպոլիտիկ պարադոքսը նրանում է, որ ՀՀ-ն երբեք ՌԴ-ից այսքան կախված չի եղել, որքան այսօր
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտարարել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը միայն ՀՀ համար չէ, այլ նաև Ուկրաինայի

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.


"Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը միայն Հայաստանի համար չէ, այլ նաև Ուկրաինայի, հետևաբար պետք է հարգվի նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ 

Նույնիսկ այս դրվագով չի կարողանում թաքցնել, որ 2022-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունը ոչ այնքան ԼՂ խնդրի կամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու մասին է, որի ճանապարհին առաջինը պետք է զոհաբերվեր Արցախը":


Հիշեցնենք, որ շաբաթ օրը Մյունխենում կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը: