31.03.2025
Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը. ՀԺՄ հայտարարություն
prev Նախորդ նորություն

Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքի մարզում է. ի՞նչ հարցեր են քննարկվել

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ։ Նա հանդիպել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանի հետ։


Կողմերն անդրադարձել են ռուս-հայկական հումանիտար և տարածաշրջանային համագործակցության հիմնական ուղղություններին, մասնավորապես, կրթության և հաղորդակցության ոլորտում Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի մարզերի փոխգործակցությանը։


«Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, և մենք դրական ենք գնահատում նրա ներդրումը միության և միասնական շուկայի զարգացման գործում»,- նշել է Սերգեյ Կոպիրկինը։


Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրների լուծմանը։


Վահան Զարոյանը նշել է, որ մարզը Լեռնային Ղարաբաղից ընդունել է 6 հազար 800 մարդու։ Կառավարությունը շուտով կսկսի նրանց համար բնակելի համալիրի կառուցումը։


Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչությանը համագործակցության համար և բարձր գնահատել իրականացվող բոլոր ծրագրերը։


 

«Նռան գույնը»․ հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն