19.03.2024
SOCAR-ը գազամուղներ է գնել Վրաստանի մի շարք շրջաններում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սահակաշվիլին զրկվեց գլխավոր մեդիառեսուրսից. «Ռուսթավի 2»-ը կվերադարձվի նախկին տիրոջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականության որոշման վերաբերյալ Վրաստանի դատարաններում կոնվենցիայի հոդվածները չեն խախտվել: Չի խախտվել նաև արդար դատաքննության իրավունքը:


Որոշումն ընդունվել է Մեծ Պալատի կողմից 6 կողմ և 1 դեմ ձայնով, գրում է aliq.ge-ն:


Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտին Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դիմել էր Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ վերանայելու և չեղարկելու Վրաստանի գերագույն դատարանի մարտի 2-ի որոշումը:


Վրաստանի գերագույն դատարանի որոշման համաձայն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սեփականության իրավունքն անցել է Քիբար Խալվաշիին:


«Ռուսթավի 2» հեռուստաընկերության դատական գործը սկսվել է 2015 թվականի օգոստոսից, երբ նախկին սեփականատերերից մեկը` գործարար Քիբար Խալվաշին պահանջեց իրեն ետ վերադարձնել վաճառված հեռուստաընկերությունը` պատճառաբանելով, թե 2006-ին վաճառքից ստացած գումարն իրեն չի գոհացնում: Քիբար Խալվաշին հեռուստաընկերության սեփականատեր է համարվել 1 տարի, ընկերության բաժնեմասերը վաճառելուց հետո մի քանի սեփականատեր է փոխվել:


Գերագույն դատարանը որոշում էր կայացրել չեղյալ համարել «Ռուսթավի 2» ՍՊԸ-ի համասեփականատերեր Լևան Կղարամանաշվիլիի (22%), Գիորգի Կղարամանիշվիլիի (18%), «Վրաստան հեռուստաընկերության» (51%) և Նինո Նիժարիձեի (9%) բաժնեմասերի գրանցումը հանրային ռեեստրում և «Ռուսթավի 2» ՍՊԸ-ի 60% մասնաբաժնի սեփականատեր ճանաչել Քիբար Խալվաշիին, մնացած 40%-ը կտնօրինի «Մանորամա» ՍՊԸ-ն»: Ի դեպ` նշված ընկերությունը ևս պատկանում է Խալվաշիին, հետևաբար նա փաստացի հեռուստաընկերության միակ` 100%-ի սեփականատերն է:


Գերագույն դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ, այդ իսկ պատճառով հեռուստաընկերության իրավաբանները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


Նշենք, որ վերոնշյալ դատական նիստն ընթանում էր բողոքի ակցիաների ֆոնին:


Հեռուստաալիքի ղեկավարությունը և մի շարք ընդդիմադիր գործիչներ համոզված են, որ այս գործի ետևում կանգնած են իշխանությունները:

ՌԴ-ն չի հրաժարվել Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հնարավորությունից
Հաջորդ նորություն next