Կատարի էմիրը Գազայի հատվածի պաղեստինցիներին 480 մլն դոլար կուղարկի

Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին հրահանգել է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ բախումների հերթական էսկալացիայի ֆոնին 480 մլն դոլար հատկացնել Գազայի հատվածի եւ Հորդանանի Արեւմտյան ափի պաղեստինցիներին, նշված է Կատարի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Այս աջակցությունը բխում է բարեկամական կապերից, արաբական ժողովուրդների կապերից եւ ընդհանուր կրոնից, որը միավորում է պաղեստինցիներին եւ Կատարի ժողովրդին՝ նպատակ ունենալով պաղեստինցի ժողովրդին օգնել կենսական անհրաժեշտության իրեր ձեռք բերելու դժվարին պայմաններում, որ ստեղծվել է իսրայելական օկուպացիայի եւ միջազգային հումանիտար օգնության կրճատման պատճառով»,- նշել է նախարարությունը:

Տպել

Загрузка...