Եթե ԼՂ հակամարտության կողմերը համաձայնության գան, ՌԴ-ն դա կհարգի. Զախարովա

244

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, բազմիցս է իր դիրքորոշումը հայտնել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխության մասով: Մենք կարծում ենք, որ դա կարող է տեղի ունենալ կողմերի համաձայնությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Եթե ինչ-որ փուլում կողմերը համաձայնության գան և Լեռնային Ղարաբաղը ներկայացված լինի բանակցություններին, դա կլինի հենց կողմերի որոշումը և մենք այն կհարգենք»,- ասել է Զախարովան:


Նրա խոսքով, այս դիրքորոշումը կիսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները: Բացի այս, Զախարովան հորդորել է ուշադրություն դարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը, որտեղ արտացոլված են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի մոտեցումները այս հարցի վերաբերյալ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...