20.04.2025
Հայաստանի ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Հունգարիա
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։


«Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- հայտնեց խոսնակը։


ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից։


 


 


 

ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար