28.11.2024
«Մշակույթի առաքյալ» Միխայիլ Կազինիկը գալիս է Երևան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը ՏՏ ոլորտի ընկերություններին կհատկացնի 7 մլրդ դրամի աջակցություն

Կառավարության մայիսի 8-ի որոշմամբ վերաբաշխման միջոցով գումար կհատկացնի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այն կուղղվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ապահովմանը:


2024 թվականին, ըստ նախնական հաշվարկների, նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն թվով 55 կազմակերպությունների 5 մլրդ դրամի չափով, իսկ 2025 թվականին 2 մլրդ դրամի չափով:


Ըստ կառավարության գնահատականի, տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալի կօժանդակի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայրի ստեղծմանը և բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։


Ըստ հիմնավորման՝ պետական աջակցություն է տրամադրվել 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7,8 մլրդ դրամ, որից 2023 թվականին 46 կազմակերպության՝ 5,3 մլրդ դրամ:


"Արդյունքում ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ:


ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցության տրամադրման վերաբերյալ նշված որոշումների ընդունումը հնարավորություն է ընձեռել համաշխարհային շուկայում բազում փոփոխությունների և մարտահրավերների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պահպանելու առկա աշխատատեղերն ու աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև խթանել է նոր աշխատատեղերի ստեղծմանը", - ասված է որոշման հիմնավորման մեջ: