Միքայել Մինասյանը հետ է կանչվել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

469

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.


Միքայել Մինասյանին հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...