Պոմպեո․ Ռուսաստանի միջուկային զինանոցը սպառնում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւ՝ աշխարհին

542

Ռուսաստանի միջուկային զինանոցը սպառնում է ոչ միայն Միացյալ նահանգներին, այլեւ՝ ողջ աշխարհին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նրա խոսքերով՝ նախագահ Դոնալդ Թրամփն, իրոք, կոշտ դիրքորոշում է ունեցել, եւ իրենք կատարել են Ռուսաստանին ճնշելու գործողություններ, ինչը չի արել նախորդ վարչակազմը։

«Սակայն մենք նաեւ որոնում ենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, որտեղ մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի հետ միասին»,- նշել է Պոմպեոն։

Նա ասել է, որ ԱՄՆ-ը փորձում է շփման եզրեր գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի «մենք կարողանանք հարաբերություններ ունենալ, կարողանանք փոխել Ռուսաստանի բնույթը, որ նա հրաժարվի խնդիրներ առաջացնող գործողություններից, ինչպես մեր ընտրություններին միջամտելը կամ դրա փորձը, կամ գործողություններն Ուկրաինայում։ Մենք փորձում ենք դիմակայել դրանց եւ Ռուսաստանին ցույց տալ, որ իրենց գործողություններից վնասը շատ ավելի շատ է, քան օգուտը»։

Տպել

Загрузка...