Սպառազինությունների մրցավազքը սկսված է. Գորբաչով

369

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոդված է հրապարակել New York Times-ում, որում ասում է, որ ԱՄՆ-ի դուրս գալը ՌԴ-ի հետ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից նշանակում է սպառազինությունների նոր մրցազավքի սկիզբ:


«Հայտարարվել է սպառազինությունների նոր մրցավազք»,-գրել է Գորբաչովը, ով 30 տարի առաջ ստորագրել է համաձայնագիրը ամերիկյան կողմի հետ:


Ըստ նրա` դա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս կարևոր համաձայնագրերից:


Գորբաչովը հիշեցրել է որ 2002-ին Վաշինգտոնը դուրս է եկել հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից, իսկ այս տարում իրանական միջուկային գործարքից:


 

Տպել

Загрузка...