Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել․ Օսիպյան

207

2008 թ-ի Մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել, իսկ ոստիկանները հնարավոր է ներգրավված լինեին բոողոքի ակցիայի ցրման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապես Վալերիյ Օսիպյանը։


«Չեմ բացառում, որ Մարտի 1-ի գործով կան ընդգրկված ոստիկաններ, որովհետեւ եղել են ընդգրկված շատ մեծ անձնական տարբեր ստորաբաժանումներ, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության», - ասաց նա լրագրողների հետ զրույցում:


Ոստիկանապետը նաեւ հաստատեց, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել։ «Բայց փայտեր եւ այլն, բոլորս էլ տեսել ենք: Այս հարցերն ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ օրերին եղել են վերադաս»,- ասաց Օսիպյանը՝ նշելով, որ Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու չի հրավիրվել:


Օսիպյանը նաեւ հավաստիացրեց, որ բացառում է Հայաստանում հանրահավաքների ժամանակ զոհեր լինեն:


Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել, որ 2008 թ-ի մարտի 1-ի լուսադեմի դեպքերի հետ կապված ՀՔԾ-ի հայտարարության մասին առ այն, որ բարձրաստիճան պաշտոնյաները փաստաթղթեր են կեղծել ցուցարարների մոտ զենք զինամթերքի առկայության վերավերյալ ստացված ահազանգերի մասին:


Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից հայտնել էին, որ Քոչարյանը չի հրամայել իրավապահներին՝ մարտի 1-ի լուսադեմին ներխուժել Ազատության հրապարակ եւ գործողություններ իրականացնել:


Այսօր լրագրողները ՀՀ ոստիկանապետին հարցրեցին՝ ի վերջո Քոչարյանի կողմից հրաման եղե՞լ է, թե՞ ոչ: «Ես տեղյակ չեմ»,- ի պատասխան ասաց Օսիպյանը։ Թե ինչ հրաման է եղել ոստիկաններին, Օսիպյանը հորդորեց հետաքրքրվել այդ ժամանակվա վերադասներից, ինքն անձամբ հրաման է ստացել՝ ապահովել հասարակական կարգը։


Հիշեցնենք, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Վալերի Օսիպյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...