26.11.2024
ՀՀ իշխանությունը պետք է պահպանի հայ-ռուսական հարաբերությունների նախկին վիճակը. Ֆարմանյան
prev Նախորդ նորություն

Օրենսդրությունը չպետք վերածվի վհուկների որսի. ԱԺ-ն ընդունեց փոփոխությունները ՔՕ-ում

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված՝ Քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին, որ ներկայացրել էր կառավարությունը: Այն, մասնավորապես, ենթադրում է պատժի խստացում ընտրախախտումների և ընտրակեղծարարության համար:


Նախագիծն ընդունվեց 66 կողմ ձայների հարաբերակցությամբ:

Թեպետ Հանրապետական խմբակցության պատգամավորները որոշակի դժգոհություններ էին ներկայացրել նախագծի քննարկման ժամանակ և որակել դրանում առկա ձևակերպումները թե՛ քաղաքական պատվեր, թե՛ «վհուկների որս», այդուհանդերձ նրանք կողմ քվեարկեցին փոփոխություններին պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում ներկայացնելը համապատասխան փոփոխություններ դրանում կարվեն:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը խոստացավ հարթել մատնանշված խնդրահարույց կետերը:


Նշենք, որ ըստ նախագծի խստացվում են ընտրական հանցագործությունների համար պատիժները: ԱԺ Ելք խմբակցության անդամ Լենա Նազարյանը ներկայացրեց այդ խստացումները.
 
«Ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում: Ընտրակաշառք տալու համար՝ 2-4 մլն դրամ կամ 2-6 տարի ազատազրկում»: