Աֆղանստան-Ադրբեջան-Թուրքիա տրանսպորտային միջանցքի բացումը կկայանա հոկտեմբերին

Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա` Lapis Lazuli տրանսպորտային միջանցքով աֆղանական առաջին ապրանքները կտեղափոխվեն հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է Աֆղանստանի արդյունաբերության նախարարությունը:


Նշվում է, որ կոնտեյներներով տեղափոխվելու են գորգեր և թանկարժեք քարեր, որոնք առաքվելու են Թուրքիա և Հոլանդիա: Lapis Lazuli տրանսպորտային միջանցքն անցնելու է Աֆղանստանով, հետագայում թուրքմենական Թուրքմենբաշիի նավահանգստով ու Բաքվով ու երկաթգծային կապով դեպի Փոթի, Բաթումի և Թուրքիա:

Տպել

Загрузка...