23.11.2024
Հայ-իրանական առևտուրն աճել է 24 տոկոսով. Financial Tribune
prev Նախորդ նորություն

Նավթագազային ոլորտը արեւմտյան պատժամիջոցների դեմ մեր գլխավոր զենքն է. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի նավթը, գազը եւ նավթամթերքներն անվանել է Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների հակազդեցության ավանգարդներ, հաղորդում է Mehr News-ը:


Ռոհանին ժամանել է Իրանի հարավային Ասալուի քաղաք 3 նոր նավթաքիմիական նախագծերի բացմանը մասնակցելու համար, այդ թվում Պարդիսա նավթաքիմիական համալիրի (Pardis Petrochemical Complex): Իրանի նախագահը նաեւ մասնակցել է Դամավանի նավթաքիմիական ընկերության (Damavand Petrochemical Company) էլեկտրակայանի բացմանը, որը տարեկան 650 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրողականություն ունի:


Իր ելույթում Ռոհանին ասել է, որ Արեւմուտքը ձգտում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, հատկապես իրանական միկջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո՝ նպատակ ունենալով թուլացնել Իրանի ազդեցությունը:


Այս կապակցությամբ Ռոհանին նշել է խոշոր ընկերությունների բացման կարեւորությունը, որոնք ապահովում են Արեւմուտքից էներգետիկ անկախությունը եւ թույլ են տալիս խուսափել պատժամիջոցների ծանր հետեւանքներից:


Նախագահը հավելել է, որ 2013 թվականից երկրում իրականացվել է 14 նավթաքիմիական նախագիծ: Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել եւս վեցը: