Հայ-իրանական առևտուրն աճել է 24 տոկոսով. Financial Tribune
Ընթացիկ ֆիսկալ տարվա առաջին 4 ամիսներին Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 132.768 տոննա. 54.31 մլն դոլարի առևտրաշրջանառություն է ապահովվել, հաղորդում է Financial Tribune:
Սա նշանակում է, որ գրանցվել է 24.48% աճ՝ տոննայով և 24.79% արժեքի աճ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին են վկայում Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության հրապարակած տվյալները: Իրանից Հայաստան ներմուծումը կազմել է 49 մլն դոլար արժողությամբ 131.504 ապրանք. նախորդ տարվա համեմատ գրանցվել է 28.04%-ի աճ:
Այս ժամանակահատվածում Հայաստանն Իրանի արտահանման վերջնակետ հանդիսացող երկրների ցուցակում 25-րդն է եղել: Իրանից Հայաստան հիմնականում ներմուծվել են սարքավորումներ, մոլեկուլյար տեսախցիկներ և պիստակ:
Հայաստանից Իրան է արտահանվել 5.31 մլն դոլար արժողությամբ 1.263 տոննա ապրանք. նախորդ տարվա համեմատ՝ այստեղ գրանցվել է անկում. 68.02%՝ տոննայով և 8.33%՝ արժեքային: Հայաստանն Իրան ապրանք ներմուծող երկրների շարքում 62-րդն է եղել այս 4 ամիսների ընթացքում: Հայաստանից արտահանվող ապրանքների թվում եղել են հիմնականում ոչխար, փոխադրամիջոցներ և դիզելային շարժիչներ: