Կասեմ Սուլեյմանին պատասխանել է Թրամփին. Եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, ապա Իրանը կավարտի այն

Եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, ապա Իրանը կավարտի այն: Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին:

«Ի՞նչ եք դուք կարողացել վերջին 20 տարվա ընթացքում անել (Իրանին), որ այժմ սպառնում եք մեզ», - ասել է լեգենդար իրանցի գեներալը:


«Դուք Աֆղանստան եկաք տասնյակ տանկերով եւ զրահամեքենաներով, հարյուրավոր ուղղաթիռներով եւ հանցագործություններ կատարեցիք: Եվ ինչի՞ հասաք 2011-ից մինչեւ 2018 թվականները` ունենալով 110,000 զինծառայողներ (Աֆղանստանում): Այժմ դուք «Թալիբանին» աղաչում եք բանակցությունների մասին»:

Նա նաեւ հիշեցրել է Թրամփին, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը 2006-ին Լիբանանի հետ 33-օրյա պատերազմում նվաստացուցիչ պարտություն էին կրել եւ ստիպված էին ընդունել պատերազմը դադարեցնելու մասին «Հըզբոլլահ» դիմադրության շարժման պահանջները:

«Թրամփ խաղացող: Ես մենակ եմ ձեզ դիմակայելու: Մենք՝ իրանական ազգը, ծանր ժամանակներ ենք վերապրել: Դուք կարող եք պատերազմ սկսել, բայց մենք ենք որոշելու, ով է այն ավարտելու: Հարցրեք ձեր նախորդներին: Այնպես որ դադարեք սպառնալ: Մենք պատրաստ ենք դիմակայել ձեզ»:

Տպել

Загрузка...