20.04.2025
ԱՄՆ դեսպանը հանդիպեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին
prev Նախորդ նորություն

Գործադիրը 2,4 մլրդ դրամ է հատկացնում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը զսպելու համար

Կառավարության մայիսի 8-ի որոշմամբ 2,4 մլրդ դրամ է փոխանցվում «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին`ցածր սակագնի պայմաններում մասնակիորեն շահագործման ու պահպանման ծախսերի փոխհատուցման նպատակով:


Արդյունքում, կառավարության գնհատականով, հնարավոր է զսպել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը:


Գումարը, համաձայն գործադիր իշխանության որոշման, փոխանցվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների հաշվարկներում ներառված և փաստացի չծախսված՝ ՀՀ կառավարությունից և (կամ) ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման գումարներից:

Կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը. ի՞նչ հարցեր են քննարկել դաշնակիցները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար