ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները փակուղում են. ԵՄ

292

Թուրքիան հեռանում է Եվրամիությունից, նրա անդամակցության շուրջ բանակցությունները գրեթե դադարեցված են: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի ամփոփիչ հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը:


«Խորհուրդը նշում է, որ Թուրքիան հեռանում է Եվրամիությունից: Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները փակուղում են, եւ անհնար է քննարկել նոր գլուխներ բացելու կամ փակելու հարցը»,- ասված է փաստաթղթում:


Խորհուրդը նաեւ ընդգծել է, որ դադարեցված է ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման ուղղությամբ աշխատանքը:


ԵՄ-ն ընդգծել է, որ չափազանց մտահոգված է Թուրքիայում օրենքի գերակայության հարցում ստեղծված իրավիճակով: «Խորհուրդն անհանգստացած է հատկապես օրենքի գերակայությունից եւ հիմնարար իրավունքներից շարունակաբար հեռանալու առիթով»,- ասված է փաստաթղթում:


Խորհուրդն Անկարային կոչ է արել շտկել ընթացիկ իրավիճակն ու այն համապատասխանեցնել եվրոպական եւ միջազգային չափանիշներին:

Տպել

Загрузка...