ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի անձնական օգտագործման լաքեյների դեմ ստորագրահավաք է սկսվել. Զոհրաբյան
«Այս պահին Ստրասբուրգում եվրոպական ռեֆորմիստների խումբը սկսել է ստորագրահավաք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական օգտագործման լաքեյների` իսպանացի սենատոր Պեդրո Ագրամունտի և կատալոնացի Ջորդի Կոստայի հրաժարականի պահանջով»,- Facebook-յան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
«Չնայած մեկ տարի առաջ մենք հասանք նրան, որ Ագրամունտը հեռացվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, սակայն նա չպետք է մնա անգամ ԵԽԽՎ շարքային պատգամավոր։ Վստահ եմ, որ անհրաժեշտ ստորագրությունները շատ արագ կհավաքենք և ուզում եմ հուսալ, որ իսպանական պատվիրակությունը չի համառի և կստիպի պատվիրակության երկու խոշոր կոռուպցիոներներին վայր դնել ԵԽԽՎ պատգամավորի մանդատը։ Ալիևի նավթադոլարային թմրասեղին նստած բոլոր կոռուպցիոներները պետք է հեռանան»,- վստահություն է հայտնել Նաիրա Զոհրաբյանը։