Նիկոլ Փաշինյանը չի բացառում համաներմամբ «Սասնա ծռերի» գործի հանգուցալուծում (տեսանյութ)

280

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից: Ըստ նրա՝ քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի: Այս մասին Փաշինյանը հայտարարեց հերթական ուղիղ եթերի ժամանակ:


Նա նշեց, որ շատերի պատկերացմամբ  իր նման հայտարարություններից հետո պետք է գնան, խցերի դռները բացեն և բանտարկյալներին դուրս թողնեն, բայց դա ճիշտ ճանապարհ չէ.


«Մենք խնդիրը պետք է լուծենք օրենքով սահմանված կարգով: Բայց ես որևէ կասկած չունեմ, որ առաջիկայում քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ»,- ասաց նա:


Անդրադառնալով կոնկրետ Սասնա ծռերի գործին, նա ասաց, որ չի բացառում համաներման կիրառում: Բայց այդ քրեական գործերը պետք է բաժանվեն երկու հատվածի՝ գործեր, որտեղ կան զոհեր և չկան զոհեր: Նա ընդգծեց, որ այս գործերով պետք է հանրային քննարկումներ անցկացվեն, ինքը պետք է զրուցի զոհերի հարազատների հետ.


«Մյուս գործերի հարցը օր առաջ պետք է լուծվի, և բոլոր քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ: Բայց, կրկնում եմ, հանգուցալուծումը պետք է լինի օրենքի շրջանակներում»,- ասաց վարչապետը:


Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...