20.04.2025
Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդումը ուղարկվել է ԱԱԾ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։


Նրա խոսքով, դիմումում առկա էին որոշակի փաստաթղթեր՝ այդ թվում սեփականության վկայականների պատճեններ, որոնց իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար.


"Ուղարկել ենք ԱԱԾ՝ խնդրելով, որ պատշաճ օպերատիվ ստուգման արդյունքները մեզ ներկայացնեն, որ վարույթ նախաձեռնել -չնախաձեռնելու հարցը քննարկվի»,- նշեց Վարդապետյանը։


Հիշեցնենք, փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով:


 


 


 

Խորհրդարանական ընդդիմությունը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար