28.11.2024
Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ. Գառնիկ Դանիելյան
prev Նախորդ նորություն

Ռուսական ռոքի սիրահարներին սպասվում է անմոռանալի համերգ. «ԴԴՏ»-ն գալիս է Երևան

Հունիսին հայաստանցի հանդիսատեսին ու ռոքի սիրահարներին իրական հրաժառություն է սպասվում՝ «ԴԴՏ» ռուսական կուլտային խմբի համերգը, առանց որի անհնար է պատկերացնել ռուսական ռոքը որպես երևույթ:


Խումբը կազմվել է 1980 թվականին՝ Յուրի Շևչուկի նախաձեռնությամբ։ Իսկ ինչ իմաստ է կոդավորված 3 տառերում, ինչո՞ւ «ԴԴՏ» և ի՞նչ է այն նշանակում: Սա քիմիական նյութի հապավում է, թունաքիմիկատների անուն, որն օգտագործվում է միջատների դեմ պայքարելու համար՝ բայց, ինչպես պարզվեց, ամենևին էլ կատարյալ չէ։ Անվան մեջ երկիմաստություն է դրված։


Յուրի Շևչուկը «ԴԴՏ» խմբի առաջնորդն ու միակ մշտական մասնակիցը: Երգերի մեծ մասը ինքն է գրել։ Իր գործունեության 42 տարիների ընթացքում «ԴԴՏ» խումբը թողարկել է 21 ստուդիական ալբոմ։ Դրանցից վերջինը ՝ «Ստեղծագործությունը դատարկության մեջ», թողարկվել է 2021 թվականին, և դրա համար գումար են նվիրաբերել խմբի երկրպագուները։ Ընդամենը երեք ամսվա ընթացքում քրաուդֆանդինգային հարթակում հաջողվել է հավաքել 25 միլիոն ռուբլուց մի փոքր ավելին՝ ռեկորդային գումար, որը խմբերը երբևէ հավաքել են այս եղանակով:


Այժմ «ԴԴՏ» խումբը նախկինի պես հայտնի է, հավաքում է լեփ-լեցուն մարզադաշտեր՝ ելույթ ունենալով ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս:


Համերգը, որով խումբը հանդես կգա Երևանում, առանձնահատուկ է, քանի որ 2020 թվականից հյուրախաղեր և մեծ համերգներ չի ունեցել։ Այս ընթացքում խումբը թողարկել է երկու ստուդիական ալբոմ ՝ «Ստեղծագործությունը դատարկության մեջ» և «Ստեղծագործությունը դատարկության մեջ – 2», ինչպես նաև Յուրի Շևչուկը երաժիշտ Դմիտրի Եմելյանովի հետ միասին թողարկել է «Գայլերը հրաձգարանում» ձայնասկավառակը։

Հունիսի 14 - ին, ժամը 20:00-ին տեղի կունենա համերգ, որը կլինի միակը տարածաշրջանում և տեղի կունենա Հայաստանի ամենամեծ հարթակում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խմբի երկրպագուները կվայելեն ինչպես հայտնի ու սիրված ստեղծագործություններ, այնպես էլ նոր երգեր: