28.11.2024
Կոտայքում տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է
prev Նախորդ նորություն

Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացումը

Երևանի Կարենի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը:


Լուսաձայնային շոուի միջոցով ներկայացվեցին հայկական լեռնաշխարհի, կերպարվեստի ու Հայաստանի բազմադարյան պատմության բացառիկ նմուշները ու կոթողները, ինչպես նաև մայրաքաղաք Երևանը:


Կիսաեզրափակիչ խաղերում միմյանց դեմ կմրցեն «Բենֆիկա»-ն, «Պալմա Ֆուտզալ»-ը, «Բարսա»-ն, «Սպորտինգ»-ը:


Մայիսի 3-ին ժամը` 18:00-ին կկայանա «Բենֆիկա»-«Պալմա Ֆուտզալ», իսկ 21:00-ին «Բարսա»- «Սպորտինգ» խաղերը:


Երրորդ տեղի հանդիպումը կկայանա մայիսի 5-ին, ժամը`17:00-ին, իսկ եզրափակիչը՝ նույն օրը, ժամը՝ 20:00: