ՌԴ-ի Պերմ քաղաքից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Հայաստան և Վրաստան

574

2018 թվականին Ռուսաստանի Պերմ քաղաքի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Հայաստան և Վրաստան: Ռուսաստանյան Rifey կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Պերմի շրջանի տրանսպորտի նախարար Նիկոլայ Ուխանովը:


Նրա խոսքով, 2018-ի ամռանն առաջին ուղիղ չվերթները կիրականացվեն Վրաստան, իսկ տարվա երկրորդ կեսին նաև Հայաստան: Շրջանի օրենսդիր ժողովի պատգամավորների խումբը քննարկել է Պերմի օդանավակայանի զարգացման հեռանկարը: Նախատեսվում է ուղևորահոսքը մեկ տարում հասցնել 2 մլն-ի: Ներկայում օդանավակայանից չվերթներ են իրականացվում 47 ուղղությամբ, որոնցից 30-ը՝ ներքին:

Տպել

Թեմայի այլ նորություններ