29.04.2024
Հրաչյա Հարությունյանը Հայաստանում անազատության մեջ կանցկացնի 2 տարի 9 ամիս
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՀՀԿ-ում կոշտ խոսակցություն ունեցել ՀՅԴ-ի հետ՝ հարաբերությունները կարող են փոխվել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հարցազրույցներից մեկում, ըստ էության, պնդել է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառքը է բաժանել. «Չէ, մենակ այդպես չէ, մեկ ուժ չէ, մի քանի ուժեր են այդ հարցի մեջ առնչված եղել: Մի ուղղությամբ պետք չէ սլաքներն ուղղել, ես երեւույթն եմ ասում: Եթե կա պահանջարկ, առաջարկող կլինի: Հարցը միայն իշխանության եւ ընդդիմության մեջ չէ: Իհարկե, ավելի մեծ հնարավորություններ՝ այդ ռեսուրսն օգտագործելու, ունեն իշխանությունները, բայց դա չի արդարացնում այն մարդկանց, որոնք կաշառք ստանալու ակնկալիք ունեին: Քաղաքացիների մեծ մասն ընտրությունները համարում է փող աշխատելու միջոց»:


Ու թեեւ սույն դաշնակցական գործիչը այդ «մեղքը» չի համարում բացառապես իշխող կուսակցության մենաշնորհը, այնուամենայնիվ, ըստ որոշ տեղեկությունների, այդպիսի քայլը զայրույթ է առաջացրել ՀՀԿ-ում, ուր դա համարել են կոալիցիոն գործընկեր ուժին ոչ վայել գործելակերպ: Ասում են, թե այդ թեմայի շուրջ կոալիցիոն գործընկերների միջեւ եղել է բավական կոշտ խոսակցություն, եւ ընկեր դաշնակներին հասկացրել են, որ ոչ հուսալի գործընկերոջ վարքագիծ դրսեւորելը կարող է հանգեցնել նրան, որ 2018-ին բանը հասնի երկու կուսակցությունների հարաբերությունների վերանայմանը: Ըստ ամենայնի, հանրապետականները հոգնել են դաշնակցական «ֆոկուսներից», երբ ՀՅԴ-ն ինչ-որ պահերի սկսում է «կոտոշ ցույց տալ»՝ ձգտելով սակարկության նոր առիթների եւ նու արտոնությունների ձեռքբերմանը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել վերջերս Գյումրիի կենտրոնում հնչած կրակոցներից, որի արդյունքում որովայնի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը: Նա Ախուրյանի տարածաշրջանի նախկին դատախազ Հակոբ Հակոբյանի (մահացել է) որդին է: Ըստ Գյումրու մեր աղբյուրի. «Քաղաքում տարածված լուրերի համաձայն, վաղամեռիկ դատախազը լուրջ հակամարտության մեջ է եղել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի ու նրա քրոջ որդու՝ Արտյոմի հետ, ով նույնպես «օրենքով գող» է: Ըստ նույն տեղեկությունների՝ կրակոցներով ավարտված վիճաբանության պատճառը եղել է այն, որ տուժողն ուզում էր, մեկն ասում է՝ անձամբ, մեկն էլ, թե՝ իր եղբայրը, կարգվի «օրենքով գող»: Սակայն քրեական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք դեմ են եղել: Եվ այդ ուղղությամբ խոսակցություններից մեկի ընթացքում հայհոյանքներ են եղել, որին հաջորդել են կրակոցները: Ասում են նաեւ, որ կրակոցների մասով փախուստի մեջ գտնվողներ կան, իսկ Գյումրիում այս թեման փակ է բոլորի համար, որովհետեւ ոչ ոք չի ուզում խնդիր ունենա հեղինակությունների հետ: Մեր աղբյուրը նաեւ պնդում է, թե Գյումրիի քրեական հեղինակություններից մի քանիսը տարբեր պատրվակներով այս օրերին փորձում են դուրս գալ երկրից, որպեսզի, ինչպես մեր աղբյուրն է փաստում. «շառից, փորձանքից հեռու լինեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան այցելած զբոսաշրջիկներից մեկն օրերս իր ամենացնցող տպավորությունը պատմեց։ Երեւան-Եղեգնաձոր ճանապարհին նա ականատես է եղել հարսանիքի՝ գերթանկարժեք մեքենաների շարասյունն ուղեկցել են մոտոներ, օրիգինալ մեքենաներ։ Իրենց ավտոբուսն անցել է շարասյան կողքով այն պահին, երբ մեքենաներից մեկի պատուհանն իջեցրել են եւ 100 դոլարանոցների մի տրցակ նետել ճամփեզրին կանգնած մարդկանց։ «Շատ եմ ճամփորդել, նման բան ոչ մի երկրում չեմ տեսել, մինչեւ այստեղ գալս լսել էի աղքատ Հայաստանի մասին, հիմա լրիվ պատկերացումներս փոխվեցին։ Մեզ մոտ մեծահարուստները նման բաներ չեն անում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն որոշել է պայքարել կարգոների դեմ՝ այն ընկերությունների, որոնք տարիներ շարունակ Թուրքիայից, Չինաստանից, Էմիրություններից և այլ երկրներից մեծ ծավալի ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ են զբաղվել: Կարգոները կիսաօրինական դաշտում գործող միջնորդ օղակներ են, որոնք տարիներ շարունակ հարստացել և բարգավաճել են մանր ու միջին առևտրականների՝ ապրանք ներմուծելու նրբություններից լավատեղյակ չլինելու, գրագիտության պակասի, մաքսային մարմինների հետ գլուխ չդնելու հաշվին:


Դիցուք՝ Թուրքիայում որևէ անհատ ձեռներեց գնել է ապրանք, կարգոն ստանձնել է այդ ապրանքը Հայաստան տեղափոխելու, մաքսազերծելու գործը՝ դա անելով, օրինակ, 1 կգ-ն 6 դոլարով, մինչդեռ դրա իրական-օրինական մաքսային արժեքը կարող է լինել, ասենք, 2.5 դոլար, հետո այդ ապրանքը ՀԴՄ-ով վաճառել է դրա իրական տերերին, որ նրանք էլ հետո վերավաճառեն շուկայում: Բայց այս դեպքում այդ առևտրականներին ար­դեն որևէ մեկն ապրանքի ձեռք բերման փաստաթուղթ չի տրամադրում, ինչն էլ հարկային դաշտում ստվեր է առաջաց­նում:


Մյուսն էլ կա` եթե առևտրականն ինքնուրույնաբար իր ապրանքը ներ­մուծի, այն կարող է շատ ավելի թանկ նստել իր վրա, քան կարգոնով բերվածը, ուստի երկուստեք, եթե չասենք՝ եռա­կողմ, շահավետ գործարք է կայացել: Իրականում մաքսազերծումը կարող են իրականացնել իրենք՝ առևտրականները, եթե գրագետ լինեն: Կարգոներն էլ «լավության» անվան տակ միլիոնավոր դոլարներ չեն աշխա­տի՝ գործարքի մեջ մտնելով մաքսայինի աշխատողների հետ: Հիմա որոշել են սրա դեմն առնել՝ կարգոներին զրկելով այս գործառույթից՝ մաքսազերծումից, և թույլ տալով միայն տեղափոխման և կազմակերպչական այլ ֆունկցիաներ իրականացնել: ՊԵԿ-ում հանդիպումներ են տեղի ունենում կարգոների տերերի հետ, որոնք անցնում են լարված մթնոլորտում, քանզի նրանք չեն ցանկանում հրաժարվել իրենց յուղոտ բիզնեսից և խաղի նոր կանոններով շարժվել­»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժի Սարգսյանի նկարները իրենց պատերին փակցնելու համար Հայաստանի դպրոցները ծախսել են առնվազն 15 միլիոն դրամ։ Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը: «Այդ գումարով կարող էին 150.000 տուփ զուգարանի թուղթ առնել, որ երեխաները տնից չբերեին հետները»,- գրել է Լեւոն Բարսեղյանը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է Վերնիսաժում շաբաթ եւ կիրակի օրերին տաղավար վարձակալելը կամ տեղ վերցնելը դարձել է մեծ խնդիր ոչ միայն նորեկների, այլեւ՝ Վերնիսաժի հնաբնակների համար: Եվ այդ խնդրի պատճառով տուժում են ոչ միայն վերնիսաժցիները, այլեւ տնօրինությունը: Ու թեեւ տեղերը սահմանափակ են, իսկ ցանկացողները շատ–շատ, բայց այդպես էլ դեռեւս չի հաջողվում հարցին լուծում տալ եւ ազատ տարածքներում սեղանիկներ տեղադրել, դրանք նույնպես վարձով տալ ու գումար աշխատել: Այս անհամամասնությունը խախտել է բոլորի՝ վերնիսաժցիների ու տնօրինության անդորրը, որը վերականգնել առայժմ չի ստացվում: Հարցին լուծում տալու համար այգու վարձակալները դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ նոր շարժական սեղաններ կամ համատեղ ջանքերով այլ լուծում գտնելու համար:


Տնօրենի խոսքով՝ այս պահին հին վերնիսաժցիներից շատերն են զրկվել շաբաթ եւ կիրակի օրերին այնտեղ առեւտուր անելու հնարավորությունից: Տնօրինությունը ստիպված է եղել մարդկանց տրամադրվող տեղերը որոշ չափով փոքրացնել, որպեսզի հնարավորին շատ մարդ կարողանա տեղավորվել այնտեղ, սակայն դա էլ հարցի լուծում չի եղել: Եվ հիմա 200 մարդ զրկվել է իր նախկին տեղից էլ, նորից էլ: Նրանց մեջ կան նաեւ ժողովրդական վարպետներ, արվեստագետներ, բայց տեղի սակավության պատճառով նրանք էլ են նույն ճակատագրին արժանացել: Ինչ վերաբերում է մնացած օրերին, ապա տաղավարներն ազատ են եւ ցանկացողները կարող են երկուշաբթիից ուրբաթ օրերին տեղ վարձել եւ Վերնիսաժի տարածքում առեւտուր անել: Մեկ քառակուսի մետրի գինն օրական 1000 դրամ է։

Հայաստանն անցնում է երրորդ սերնդի թղթադրամների
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel