9.06.2025
Ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել իմփիչմենթի գործընթաց. «ՀայաՔվե»
prev Նախորդ նորություն

ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել Արցախը կորցնելու հետևանքով. Օսկանյան

ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել Արցախը կորցնելու հետևանքով: Այս մասին այսօր քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:


Նրա խոսքով, Հայաստանը 30 տարի հանգիստ էր, որովհետև Արցախն իր հարակից շրջաններով մեր անառիկ տարածքն էր, բայց սխալ քաղաքականության արդյունքում դա կորցրեցինք.


"Դա մեր ստրատեգիական խորքն էր, և ՀՀ-ն իր սահմաններով դարձավ խոցելի: Եվ 2018 թվականից հետո չեմ հիշում մի դեպք, որ բանակցային օրակարգ ՀՀ-ն  հայկական շահերից բխող ինչ-որ հարց ներմուծի, միշտ քննարկել են Ադրբեջանի թելադրած օրակարգը",- ասաց Օսկանյանը:


Օսկանյանը վստահ է՝ ազգային շահի հետապնդումը կարող է պատերազմի բերել, բայց ճիշտ և փոխզիջումային հենքի վրա հետապնդված ազգային շահը կարող է բերել նաև կայուն խաղաղության:


 

Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին