24.11.2024
Մամուլ. ՀՀԿ-ում կոշտ խոսակցություն ունեցել ՀՅԴ-ի հետ՝ հարաբերությունները կարող են փոխվել
prev Նախորդ նորություն

Հայաստանն անցնում է երրորդ սերնդի թղթադրամների

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները: Նորամուծություն էլ կլինի՝ 2000 դրամանոց:

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին: 10000-դրամանոցը՝ Կոմիտասին: 20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

100000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

Նոր թղթադրամները կլինեն հիբրիդային (կամ կոմպոզիտային)՝ առավել պաշտպանված ու ուշ մաշվող: 


Նշենք, որ նորանկախ Հայաստանում առաջին ազգային արժույթը ներդրվեց շրջանառության մեջ 1993 թվականի նոյեմբերի 22-ին, այդպիսով ազդարարելով  խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը: Թղթադրամի նոր նմուշները աստիճանաբար շրջանառության մեջ դրվեցին 1998-2015 թվականներին: Ամենամեծ արժեքով՝ 100 000 դրամ թղթադրամը շրջանառության մեջ դրվեց միայն 2009-ին, սակայն, ինչպես արդեն տեղեկացրեցինք, նոր խմբաքանակում 100 000 այլևս  չի թողարկվի, իսկ շրջանառության մեջ առկա թղթադրամը աստիճանաբար շրջանառությունից դուրս կգա: