29.04.2024
Մենք կարող ենք լուծել այդ խնդիրները և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում. Լուկաշենկո
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում Էրդողանի 12 թիկնապահների նկատմամբ հետախուզում է հայտարարվել (տեսանյութ)

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 12 թիկնապահների նկատմամբ, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը. «Մենք ձերբակալման որոշում ենք ձեռք բերել Թուրքիայի հետեւյալ անվտանգության սպաների վերաբերյալ»: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:


Ռեջեփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ որոշվել է հետախուզում հայտարարել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի առանձնատան առջեւ նրանց կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու կապակցությամբ: Քրեական գործի կապակցությամբ արդեն ձերբակալվել է չորս անձ, երկուսը միջադեպի օրը, մայիսի 16-ին, եւս երկուսն՝ այս շաբաթ: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի թիկնապահներին, ապա նրանք կձերբակալվեն ԱՄՆ-ի տարածքում հայտնվելուն պես.


«Վաշինգտոնն այն տեղն է, որտեղ մենք ողջունում ենք խաղաղ ցուցարարներին»:


Բավականին կոշտ է արձագանքել տեղի ունեցածին հենց ինքը՝ Էրդողանը: Նա հայտարարել է, որ մտադիր է սկել քաղաքական և իրավական արշավ՝ թույլ չտալու համար իր թիկնապահների նկատամամբ իրավական հետապնդումներ: Բացատրություններ տալու համար Թուրքիայի ներքին գործերի նախարարություն է կանչվել նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը: 



Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա անվանեց հարձակում ամերիկյան արժեքների վրա.


«Մենք բազմաթիվ ցույցեր ենք հյուրընկալում, միլիոնավոր մարդիկ գալիս են այստեղ՝ իրենց կառավարության դեմ խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու նպատակով եւ մենք այդ ցուցարարների թիկունքին ենք եւ պատրաստ ենք ապահովել նրանց անվտանգությունը»:


Ազգությամբ եզդի, Հայաստանում ծնված, ԱՄՆ-ում բնակվող Լյուսի Ուսոյանը խաղաղ ցուցարարներից մեկն էր, ում Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի էին ենթարկել: Լյուսիի խոսքով, Ադրբեջանին աջակցող Էրդողանի դեմ ցույցի դուրս գալու հիմնական պատճառներից մեկն էր իր ազգական Քյարամ Սլոյանի սարսափելի սպանությունը նախորդ տարվա քառօրյա պատերազմի ընթացքում.


«Նախորդ տարի զարմիկս սպանվել է Լեռնային Ղարաբաղի առաջնագծում 80 հայ զինվորների հետ միասին: Նրան դաժան գլխատել էին: Եվ դա պատճառներից մեկն էր, որ ես բողոքի էի դուրս եկել»:


Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանն հատուկ ընդգծել է իրավապահ մարմինների աշխատանքը. «Ոստիկանությունն իր գործն արել է, իր ձերբակալությունները կատարել է, մեղադրանքները ներկայացրել: Այժմ ժամանակն է, որ արտգործնախարարությունը կոչ անի թուրքական կառավարությանը, որպեսզի այդ թիկնապահները հետ ուղարկվեն»:


Թուրքական կողմը տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրել էր Միացյալ Նահանգների իրավապահներին, հայտարարելով, որ Ռեջեփ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չէր եւ որ ցուցարարների ներկայությունը սպառնում էր Թուրքիայի նախագահի անվտանգությանը: Բարձրաստիճան պաշտոնյաների եւ ԱՄՆ ժամանող արտերկրյա ղեկավարների անվտանգության ապահովմամբ զբաղվող Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել էր, որ Էրդողանի անվտանգությունը որեւէ պահի վտանգված չի եղել խաղաղ ցուցարարների կողմից:

ՌԴ ԱԳՆ-ն Կուբայի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը համեմատել է «սառը պատերազմի» հետ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel