21.05.2024
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ. հանձնարարականներ է տվել
prev Նախորդ նորություն

«Դոն Պիպոի» կողմից ստեղծված հանցավոր խմբի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության եւ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում եմ ՀՀ քննչական կոմիտեից։


Նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Ա.Ա.-ն եւ վերջինիս կնոջ բարեկամ Կ.Ղ.-ն, նույն քաղաքում, անօրինական ազդեցության ոլորտը կարգավորելու հարցերը պարզաբանելու, իրենց հակառակորդ համարվող տարբեր անձանց, նրանց համախոհների ու մտերմների կողմից ցուցաբերած հանցավոր ակտիվությունը չեզոքացնելու նպատակով, ստեղծել եւ ղեկավարել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում մասնակցություն ունենալու եւ կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են իրենց բազմաթիվ մտերիմների, այդ թվում «Գոջու տղա Գուգո» մականվամբ հայտնի Գ.Ա.-ին եւ այլ անձանց: Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու եւ կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով Ա.Ա.-ն եւ Կ.Ղ.-ն վերջինիս անվամբ հիմնել են իբրեւ պահնորդական ծառայություններ մատուցող «Իմպերիա սեքյուրիթի» ՍՊ ընկերությունը եւ տարբեր անձանց՝ հատկապես մարզիկների, առաջարկել աշխատանքի անցնել այնտեղ՝ իբրեւ որպես պահնորդներ:


Հանցավոր կազմակերպության նպատակներին տարբեր եղանակներով հասնելու համար, դրանում ընդգրկված մի շարք անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական եւ ոչ մարտական հրազեններ, դրանց կրակելու համար նախատեսված տարբեր տեսակի փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում՝ դժվարացնելով դրանց հայտնաբերման հնարավորությունը:


2021թ. մարտ ամսին Ա.Ա.-ի եւ վերջինիս հակառակորդ համարվող անձանց հարաբերությունները սրվել են, որից հետո վերջիններիս հրապարակայնորեն պատժելու եւ նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով դրդված, մարտի 14-ին Ա.Ա.-ն հանցավոր կազմակերպության անդամներին հանձնարարել է հավաքվել Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում:


Նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հիշյալ համալիր են ժամանել նաեւ հակառակորդ խմբավորման անդամներն ու կողմնակիցները՝ 4 տասնյակից ավելի անձինք, ապօրինի կերպով ձեռք բերած զենքերով: Վերը նշված երկու խմբավորումների կազմում ընդգրկված անձինք, իրենց անձի եւ խմբավորման առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, 2-3 րոպե տեւողությամբ խաթարել են Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի երթեւեկությունը, աղմկել են, հայհոյել եւ փոխադարձ կռվի են բռնվել միմյանց հետ,որի ընթացքում առնվազն երեք՝ 9մմ /9x19/, 9մմ /9x18/ եւ 5,6x15մմ տրամաչափի ակոսափող հրազեններից եւ այլ զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ: Արդյունքում, Ա.Ա.-ի կողմնակիցներից մեկը վնասվածք է ստացել գլխի հատվածում: Այդ ընթացքում հակառակորդ խմբավորման անդամները ծեծի են ենթարկել Կ.Ղ.-ին՝ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Հանցավոր կազմակերպության անդամ Գ.Ա.-ն, նախապես վերցրած եւ իր մոտ գտնվող «Վինչեստր» տեսակի զենքով, կրակոցներ է արձակել վիճաբանության մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ:


Վերը նկարագրված գործողությունների հետեւանքով տագնապային իրավիճակում են հայտնվել դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող հասարակական օբյեկտների աշխատակիցները, բնակելի տների եւ բազմաբնակարան շենքերի բնակիչները, փողոցով պատահական անցնող անձինք: Նշված գործողություններից հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի:


Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամներից մեկին՝ Գ.Ա.-ին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 319-րդ հոդվածի 1-ին մասով:


Վերջինիս վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:


 

Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
Հաջորդ նորություն next
 Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել. IFRC-ի ղեկավար
20.05.2024
Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել. IFRC-ի ղեկավար

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor