24.11.2024
Բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան
prev Նախորդ նորություն

Կիսում ենք Իրանի ժողովրդի վիշտը. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.


"Խորը վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով Իրանի իսլամական հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Իրանի պաշտոնատար այլ անձանց և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։

Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին: Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը":