24.11.2024
Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվանում են բոլոր մակարդակներով. Ռուբինյան
prev Նախորդ նորություն

Բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:


Նա նշել է, որ նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։


Նշենք, որ ոստիկանների հետ բախման ժամանակ տուժել է նաև երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նրա ձեռքն է վնասվել: Երգիչը սակայն ասել է, որ հիվանդանոց չի գնալու, հաղորդում էլ չի տալու:


ՀՅԴ Իջևանի գրասենյակից էլ հայտնում են, որ ծեծի է ենթարկվել նաև «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը: