24.11.2024
Ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մուտքը Կիրանց. իրավիճակը լարված է
prev Նախորդ նորություն

Հայ ժողովուրդը միշտ բարեկամ Իրանի ժողովրդի կողքին է. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

“Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից՝ խորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն Հոգևոր Առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Կառավարությանը, Իրանի ամբողջ ժողովրդին, այդ թվում՝ բոլոր զոհերի հարազատներին՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի մահվան առթիվ։
Հայ ժողովուրդը միշտ բարեկամ Իրանի ժողովրդի կողքին է։

Աստված բոլորիս պահապան բոլորիս”։

Նշենք, որ Խաչիկ Ասրյանը մշտապես հանդես է եկել Իրանի հետ ՀՀ հարաբերությունների զարգացման և խորացման օգտին՝ դաշնակցության ձևաչափով: Մասնավորապես, Ասրյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Հայաստանի համար ազնիվ ու հավատարիմ ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ է։

«Երբ հայատյաց Ադրբեջանի իշխանությունը գրեթե ամեն օր հայտարարում է Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ ադրբեջանական տարածք լինելու և այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու, իսկ թշնամի Թուրքիայի իշխանությունն անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքով» թուրքական աշխարհ կառուցելու մասին, Հայաստանի և Հայ ազգի անվտանգության ապահովումը դարձել է օրախնդիր-պահանջ:

Շրջապատված լինելով Ադրբեջան և Թուրքիա թշնամի պետություններով, զրկված լինելով զարգացման համար անհրաժեշտ բավարար նյութատնտեսական ռեսուրսներից՝ Հայաստանն ու հայ ազգն իրենց անվտանգության ապահովման հարցում պետք է ապավինեն Հայաստանի ու հայ ազգի բնական ու ռազմավարական դաշնակից պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությանը:


Ուստի՝ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու հայ ազգի անվտանգությունը պաշտպանելու համար, ժա՛մ առաջ պետք է Ռազմաքաղաքական Նոր Դաշինք կնքի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Ռուսաստանն ու Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական բնական դաշնակիցներ, իսկական բարեկամներ»: