24.11.2024
Գործակարգավարական խորհրդակցություն՝ ՏԿԵՆ-ում
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մուտքը Կիրանց. իրավիճակը լարված է

Այս րոպեներին լարված իրավիճակը Կիրանցում պահպանվում է:


Ոստիկանները շարունակում են շրջափակած պահել գյուղը, թույլ չտալով ներս մտնել բազմաթիվ քաղաքացիներին, այստեղ են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, որոնք արձանագրեցին, որ ոստիկանները ավտոմեքենայով գյուղ տեղափոխել են Հ1-ի լրագրողին, այն դեպքում, երբ մյուս լրատվամիջոցների համար մուտքը փակ է:


ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը քիչ առաջ գրառում կատարեց:


"Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են։ Դաշտերով, ձորերով հասել ենք Կիրանցի մատույցներ, մեր կյանքին էլ վտանգ է սպառնացել, օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքեր, ԱԱԾ, ոստիկանական, փրկարար ծառայության ստորաբաժանումները հետապնդում էին, կարծես գեղարվեստական ֆիլմ նկարելիս լիենին",- գրել է պատգամավորը:


Նրա գործընկեր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ևս գրել է.


"Երեկվանից ոտնահարելով պատգմավորների բոլոր իրավունքները՝ ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մեր մուտքը Կիրանց, իբր աշխատանքներ են իրականացվում գյուղում եւ կողմնակի անձանց մուտքը արգելվում է։


Իսկ այսօր արդեն ոստիկանությունն(Իջեւանի ոստիկանապետը), ինքն իր ծառայողական մեքենայով, ուշադրություն, ճանապարհի փակված հատվածով գաղտագողի փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1 -ի նկարահանող խմբին։


Սա պարզապես խայտառակություն է, սա այն դեպքում, երբ ոչ միայն պատգամավորների, այլ նաեւ բազմաթիվ լրագրողների մուտքն է արգելված Կիրանց":



Իրավիճակը լարված է, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ: