24.11.2024
Փաշինյանի մոտ քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը
prev Նախորդ նորություն

Քննարկվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ պետական սահման ճանապարհի վերակառուցման հարցը

Մայիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության շրջանակներում Քաջարանի մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և գոյություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ պետական սահման ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր:

Նախարարը բարձր է գնահատել նման առանցքային նախագծին հիմնադրամի մասնակցությունը: Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում և
հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացմանն ուղղված տեխնիկական  աջակցության ծրագրի մանրամասներին:

Կողմերն ընդգծել են ԿԶԵՀ 2022-2026 թվականների ռազմավարության և անդամ երկրների ռազմավարությունների
իրականացման միջնաժամկետ գնահատման կարևորությունը ու պայմանավորվել վերջինիս մանրամասն քննարկումը նախատեսել մինչև մայիսի վերջ:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 100 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: 

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) տարածաշրջանային ֆինանսական կառույց է՝ 9 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող միջոցների ծավալով, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից:

Հիմնադրամի նպատակն է աջակցել մասնակից պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև դրանց կայուն զարգացմանը։

ՀՀ-ում հիմնադրամի պորտֆելը ներառում է մի շարք ծրագրեր` 540 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի չափով: