24.11.2024
ՀՀ-ն որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թ-ը. Միրզոյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ նախօրեին Իրանում ուղղաթիռի վթարից զոհված ԻԻՀ նախագահի, ԱԳ նախարարի և մյուսների:  


Իրենց ցավակցությունները թողնել ցանկացողների համար այն բաց կլինի չորեքշաբթի օրը՝ մայիսի 22-ին, ժամը 10։00-12։30, 15։30-17։30 և հինգշաբթի օրը՝ մայիսի 23-ին, ժամը 10։00-13։00:


Իրանական ԶԼՄ-ները մայիսի 19-ին հաղորդել էին, որ նախագահ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Փրկարարները ժամանել էին արտակարգ պատահարի վայր և իրականացնում էին որոնողական աշխատանքներ։  


Նախագահի, ԱԳ նախարարի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 21-ին: