24.11.2024
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը ՀՀ-ում է. ի՞նչ հարցեր է քննարկել ԱԺ-ում
prev Նախորդ նորություն

Մեկնարկում է ԱԺ քառօրյան. քանի՞ հարց է ներառված օրակարգում

Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց:


Խորհրդի որոշմամբ հաստատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:

Որոշվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակով ստեղծել Ազգային ժողովի պատվիրակություն՝ երեք հիմնական եւ երեք փոխարինող անդամներով: